Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի արձագանքը Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցին

26 Ապրիլ, 2018 23:43
Փաշինյանի արձագանքը Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցին

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Վլադիմիր Պուտինի և Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը, որում նշված է. «Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:

Փաշինյանը նշել է, որ 2017 թվականի ապրիլի ընտրությունները համատարած ընտրակաշառքով են անցել և չեն կարող համարվել լեգիտիմ: Նա Պուտինի հայտարարությունը չի համարում միջամտություն Հայաստանում ստեղծված իրավիճակին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին