Կարևոր իրադարձություններ

Ռուս պաշտոնյաները միլիարդներ են դուրս բերել օֆշորներ

25 Ապրիլ, 2018 21:20
Ռուս պաշտոնյաները միլիարդներ են դուրս բերել օֆշորներ

Ռուս պաշտոնյաները, ինչպես նաև հասարակ ռուսները ներքաշված են ֆինանսական միջոցների արտահոսքի և կասկածելի գործարքների մեջ. խոսքը մի քանի միլիարդ ռուբլու մասին է: «Ռոսֆինմոնիտորինգի» ղեկավար Յուրի Չիխանչինը պարզել է, որ փողերը արտահանվել են օֆշորներ՝ գրում է lenta.ru-ն:

Վերահսկիչ մարմնի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները պարբերաբար վերահսկում են «օֆշորային հոսքերը»: «Ռոսֆինմոնիտորինգը մշտապես իրականացնում է լրատվամիջոցների նյութերի վերլուծություն: Այս տեղեկատվության վերլուծությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի քաղաքացիների կողմից վերահսկվում են հազարավոր օտարերկրյա ընկերություններ»,- ասել է Չիխանչինը:

 

Լրահոս

Դիտել ավելին