Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու ունի՞. պարզաբանում է Վահրամ Բաղդասարյանը

25 Ապրիլ, 2018 14:39
ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու ունի՞. պարզաբանում է Վահրամ Բաղդասարյանը

ՀՀԿ խմբակցությունն այսօր` ապրիլի 25-ին, Ազգային ժողովում խմբակցության նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների հարցը: 

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք կոչով դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության հրավիրի:

Հարցին՝ ՀՀԿ-ն ունենալու՞ է վարչապետի թեկնածու, նա պատասխանեց, որ եթե քաղաքական երկխոսություն լինի, մենք նոր որոշում կկայացնենք:

«ՀՀԿ-ն միասնական է, և երբ որոշում կայացնենք, դրա մասին կխոսենք»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց նաև, որ նիստում վարչապետի թեկնածու ներկայացնելու հարցով վերջանական որոշում չի կայացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին