Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ ԱԺ-ում. ՀՀԿ-ականները նիստից հետո անտրամադիր էին

25 Ապրիլ, 2018 14:35
Լարված իրավիճակ  ԱԺ-ում. ՀՀԿ-ականները նիստից հետո անտրամադիր էին

Հրապարակը գրում է.

Քիչ առաջ Ազգային Ժողովում ավարտվել է ՀՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ Հանրապետականները քննարկել են ստեղծված իրավիճակը։ Այն շատ կարճ է տեւել՝ ընդամենը 25 րոպե, որից հետո խմբակցության անդամները դուրս են եկել շատ լարված ու անտրամադիր եւ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։

Անգամ Էդուարդ Շարմազանովը դժգոհ դեմքով հեռացել է։ Խոսել է միայն Վահրամ Բաղդասարյանը, ով ասել է, որ ցանկացած հարց պետք է լուծվի Սահմանադրության շրջանակներում, իրենք պատրաստվում են կատարել օրենքի պահանջը եւ վարչապետի թեկնածու ներկայացնել Ազգային ժողովին եւ այդ մասին առաջիկայում հայտարարություն կտարածեն։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին