Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերի հանդիպումներ են հարկավոր, որոնք կորոշեն՝ կա՞ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն, թե ոչ. Կարեն Կարապետյան

25 Ապրիլ, 2018 11:16
Քաղաքական ուժերի հանդիպումներ են հարկավոր, որոնք կորոշեն՝ կա՞ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն, թե ոչ. Կարեն Կարապետյան

Քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում այսօր չենք դնում ու չենք էլ դրել, և կարծում եմ, որ տրամաբանական լուծումն այն է, որ մեր կուսակցությունները ՀՀ Սահմանադրության և օրենքի սահմաններում նստեն ու քննարկեն: 

Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին։ Նա հանդուրժողականություն կոչ արեց և ասաց, որ քաղաքական ուժերի հանդիպումներ են հարկավոր, որոնք կորոշեն՝ կա՞ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն, թե ոչ, և ինչ ձևով պիտի արվի այն:

«Այսպես շարունակելով՝ մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջություnն ընկել է, մենք ունենք զորակոչ և այլ բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալու, այդ պատճառով խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ի՞նչ ենք մենք ցանկանում:

Մենք հարգում են մեր քաղաքացիներին, և ըստ դրան արձագանք եղել է, նաև պահանջի կետեր են բավարարվել: 

Ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ, թե որքանով է ընկել զբոսաշրջությունը, որքանով է ընկնում բիզնեսների հետաքրքրությունը: Մենք գալու են մի վիճակի, որ այս տնտեսական վիճակը բարձրացնելը դժվար է լինելու: Գիտեք, որ առաջիկա 3 ամիսներին մենք 6.6 տոկոս աճ ենք ունեցել: Այո, մեր քաղաքացիները տնտեսական աճը դեռևս չեն զգում, բայց այլ տարբերակ չկա պիտի գա մի կետի և ազդի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ի վերջո հրապարակը կընտրի վարչապետին, Կարեն Կարապետյան ասաց, թե ինքը որևէ երկիր չգիտի, որ ժողովրդի ընտրած թեկնածուն նման կարգով է ընտրվում: Նա շեշտեց՝ ժողովրդի կամքի արտահայտման ձևն ընտրություններն են, և սա իր անձնական կարծիքը չէ, սա պահանջում է օրենքը:

«Այո, հրապարակում կան քաղաքացիներին, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ որն է հայտանիշը: Գիտեք մի երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Մենք ասում են՝ եկեք արտահերթ ընտրություն անենք. ես չեմ բացառում, որ ժողվորդի ընտյալը դառնա թեկնածու։ Այլ տարբերակ ասեմ՝ Սահմանադրությունը չի արգելում, որ ԱԺ-ում ուժը ներկայացնի իր թեկնածուին, եթե հաղթեն՝ ապա այո: Մենք չեն կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով կարող ենք ասել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ, նա այս հատվածի ընտրյալն է, մյուս հատվածի ընտրյալն է: Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին