Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

24 Ապրիլ, 2018 23:16
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 24-ին՝ ժամը 21:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և բախվել Կենտրոնական զինվորական հավաքակայանի ճաղավանդակին: Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց:

 
 

Լրահոս

Դիտել ավելին