Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը. «Հրապարակ»

24 Ապրիլ, 2018 08:22
ՀՀԿ-ի ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի։

Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան՝ սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն։ Անգամ խորհրդարան է գնացել Արփինե Հովհաննիսյանը, որը տատիկի մահվան պատճառով չի մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին։

Սակայն երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում հազարավոր քաղաքացիների քայլերթն իշխանություններին այլ ելք չի թողել, և Սերժ Սարգսյանի հետ ուղիղ կապ ունեցող անձինք՝ Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Բակո Սահակյան, սկսել են բանակցել՝ վարչապետին բացատրելով իրավիճակի լրջությունը։

Ի դեպ, տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների առաջին հարցը լինելու է Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարեցնելու պահանջը։ Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում զզվանքով խոսում էին ճամբարափոխների մասին՝ կուսակցության ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին