Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

22 Ապրիլ, 2018 22:25
ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

Հանրապետական կուսակցության անդամ Վահան Արսենյանը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից եւ իր աշխատանքից: Նա նշում է, որ պատճառը ժողովրդի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն է:

«Անպատվաբեր եմ համարում լինեն այս կուսակցության շարքում: Ավելորդ ոչինչ չեմ ուզում ասել: Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գիտեք, տեսել եք: Ուրախությամբ այս պահին ուզում եմ պատռել այս տոմսը, բայց քանի որ չգիտեմ՝ օրենքով սահմանված կարգով՝ դրա համար ինչ պատասխանատվության կենթարկվեմ, նախընտրում եմ այս պահին հանել իմ նկարը, այնուհետև օրենքով սահմանված կարգով՝ հրաժարվել այս կուսակցության անդամը լինելուց: Արդեն 5 տարուց ավելի է՝ աշխատում եմ Շենգավիթ վարչական շրջանիղեկավարի աշխատակազմում, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ եմ եղել, ապա առաջատար մասնագետ, հրաժարվում եմ նաև իմ աշխատանքից», -ասում է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին