Կարևոր իրադարձություններ

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը երկխոսության կոչ է արել

22 Ապրիլ, 2018 14:01
Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը երկխոսության կոչ է արել

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով ժամ առաջ սկսել երկխոսություն:

«Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հարգելով միտինգներին և ցույցերին մասնակցելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ մենք գտնում ենք, որ դրանք պետք է իրականացվեն սահմանադրական կարգի շրջանակում և չպետք է խանգարեն այլ քաղաքացիների իրավունքների իրացմանը:

Ստեղծված իրավիճակը հղի է անկանախատեսելի հետևանքներով, որոնք կարող են մեծ հարված հասցնել մեր երկրի վարկին, հեղինակությանը և անվտանգությանը: Մենք կոչ ենք անում ժամ առաջ սկսել երկխոսությունը՝ ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղ հանգուցալուծման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին