Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    556
    564

  • RUB

    7,27
    7,52

Կարևոր իրադարձություններ

«Առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել». Աղվան Վարդանյան

22 Ապրիլ, 2018 12:51
«Առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել». Աղվան Վարդանյան

Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար:

«Կարծում եմ` երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ կողմերը հստակ պայմանավորվածություն ձեռք բերեին և կարողանային դեմ դիմաց նստել և իրար աչքերի նայելով՝ խոսել առկա խնդիրների մասին: Այդ դեպքում հնարավոր կլիներ նաև լուծումներ գտնել: Ակնհայտ է, որ լրագրողների ներկայությամբ, ուղիղ եթերով հնարավոր չէ բանակցություններ վարել»,- նշեց Աղվան Վարդանյանը և հավելեց, որ չնայած այս ամենին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նա հույս հայտնեց, որ վարչապետն ու պատգամավորը երկուստեք պատրաստ կլինեն գտնելու մեխանիզմներ, որպեսզի այնպիսի լուծումներ տան, որից մեր երկիրն ու հասարակությունը շահած դուրս կգա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին