Կարևոր իրադարձություններ

Բրեդ Փիթն ուզում է վերջ դնել դերասանական գործունեությանը

20 Ապրիլ, 2018 00:26
Բրեդ Փիթն ուզում է վերջ դնել դերասանական գործունեությանը

Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթը քանդակագործության մեջ է մխիթարություն գտել և սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել իր մյուս հոբիին՝ ճարտարապետությանը։ Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Փիթը մտադիր է ընդհանրապես վերջ դնել դերասանական կարիերային՝ ամբողջովին տրվելով իր մյուս սիրելի զբաղմունքներին։ Մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ հիմա Բրեդը չի կարող իրեն ամբողջովին նվիրել ճարտարապետությանը, քանի որ դեռևս նկարահանումների պայմանագրեր ունի, որոնք ավարտելուց հետո միայն կարող է լքել Հոլիվուդը։ Աղբյուրը նաև հայտնում է, որ այս որոշումը կապված է նաև Փիթի նոր սիրուհու՝ 42-ամյա Ների Օքսմանի հետ, որն աշխատում է Մասաչուսետսի տեխնոլոգիայի ինստիտուտում և օգնելու է Փիթին դիզայնի և ճարտարապետության հարցերում։

 

Լրահոս

Դիտել ավելին