Shabat.am-ի աղբյուրների փոխանցմամբ ծննդկան Մերի Մարգարյանի և փոքրիկի մահվան մեջ հարազատների կողմից մեղադրվող Շենգավիթ ԲԿ-ի բժշկուհի` Շուշանիկ Բախշյանը, Հայաստանում չէ:
«Շուշանիկ Բախշյանը արձակուրդում է, չգիտեմ, չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանի բուժքույրը՝ Կարինեն:
Կարինեից փորձեցինք ճշտել երկրու՞մ է Շ. Բախշյանը, թե ոչ, բայց ասաց, որ տեղյակ չէ, հավելելով` հոկտեմբերի 5-ից գնացել է արձակուրդ:
Փորձեցինք կապ հաստատել Շուշանիկ Բախշյանի հետ, բայց այդպես էլ չհաջողվեց:
Հիշեցնենք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ծննդկան Մերի Մարգարյանը, ով ծննդաբերելուց երկու օր անց մահացել էր, մահացել էր նաև փոքրիկը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինչի շրջանակում հարցաքննվել են և՛ Շենգավիթ, և՛ Էրեբունի ԲԿ-ի բժիշկները: