Կարևոր իրադարձություններ

Իտալացի հոգևորականը խաղատանը տանուլ է տվել կես միլիոն եվրո

19 Ապրիլ, 2018 20:35
Իտալացի հոգևորականը խաղատանը տանուլ է տվել կես միլիոն եվրո

Իտալիայի Մեստրե քաղաքում դատարանի առջև է կանգնել նվիրատվության կես միլիոն եվրոն խաղատանը վատնած հոգևորականը: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

2016թ. հոկտեմբերին Ֆլավիո Հոբբոն հավաքել է ճամպրուկը և լքել եկեղեցին՝ համաքաղաքացիներին թողնելով մի նամակ, որտեղ տեղեկացրել է, որ հոգնել է և հանգստանալ է ուզում: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ նա նվիրատվության արկղից 500 հազար եվրո է տարել: Խաղատանը սկզբում նա տանուլ է սեփական փողերը, հետո վերցրել նվիրատվության արկղից:

Հոգևորականը դատարանում խոստովանել է, որ կախվածություն ունի խաղային ավտոմատներից: Դատարանը նրան երկու տարի պայմանական է տվել, վնասի փոխհատուցում նշանակել:

 

Լրահոս

Դիտել ավելին