Կարևոր իրադարձություններ

Ուկրաինացի պատգամավորը ծեծել է գործընկերոջը հեռուստաեթերից հետո

19 Ապրիլ, 2018 19:30
Ուկրաինացի պատգամավորը ծեծել է գործընկերոջը հեռուստաեթերից հետո

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Մելնիչուկը ծեծել է Ծայրահեղական կուսակցության անդամ իր գործընկերոջը՝ Դմիտրի Լինկոյին NewsOne հեռուստաալիքի եթերից հետո: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Հեռուստաալիքի կայքում նշվում է, որ դեռ եթերի ժամանակ Մելնիչուկը փորձել է հարվածել Լինկոյին, սակայն հաղորդավարը կանխել է: Եթերից հետո, սակայն, նա այնուամենայնիվ հասցրել է դա անել: Տուժողը հայտարարել է, որ իր քիթը ջարդվել է, սակայն հրաժարվել է բողոք ներկայացնել:

«Տղամարդկային վեճերը բողոք-հայտարարություններով չեմ լուծի. նա դեռ պատասխան կտա իր արաքի համար»,- ասել է Լինկոն: NewsOne-ը գրում է, որ վեճի պատճառը 2015թ. Մելնիչուկին Ծայրահեղական կուսակցությունից հեռացնելն է: Պաշտոնական պատճառաբանությամբ՝ նրա գործողությունները արատավորում են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի կոչումը:

 

Լրահոս

Դիտել ավելին