Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի հայտարարագրած ունեցվածքը. «Փաստ»

19 Ապրիլ, 2018 08:26
Կարեն Կարապետյանի հայտարարագրած ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 1 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 100 4.7» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 113 միլիոն դրամ, 3 միլիոն 700 հազար դոլար, 55 միլիոն ռուբլի ու 850 հազար եվրո: Տարեվերջին փոփոխության է ենթարկվել միայն դրամով արտահայտված գումարը, մասնավորապես՝ այն նվազել է ու դարձել 93 միլիոն դրամ:

Տարեկան եկամուտներն էլ կազմել են 12 միլիոն 910 հազար դրամ և ստացվել 11 միլիոն 410 հազար դրամ աշխատավարձից ու 1,5 միլիոն դրամ մեքենայի վաճառքից ստացված գումարից:

Կինը՝ Աստղիկ Կարապետյանը, հայտարարագրել է միայն իր դրամական միջոցները: Թեև եկամուտներ չի ունեցել, դրանք կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ, 2 միլիոն ԱՄՆ դոլար, 1 միլիոն եվրո ու 21 միլիոն 20 հազար ռուբլի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին