Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում Uber-ի գլխավոր մրցակիցը մտադիր է 1 մլն էլեկտրական մեքենա շահագործման հանձնել

16 Ապրիլ, 2018 21:40
Հնդկաստանում Uber-ի գլխավոր մրցակիցը մտադիր է 1 մլն էլեկտրական մեքենա շահագործման հանձնել

Հնդկաստանի խոշորագույն տրանսպորտային ընկերությունը մտադիր է մոտ ապագայում 1 մլն էլեկտրամեքենա շահագործման հանձնել երկրի փողոցներում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը բարձր է:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկյան Uber տաքսի ծառայության հնդկաստանյան հիմնական մրցակիցը հանդիսացող Ola ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է մի քանի քաղաքներում շուրջ 10 000 էլեկտրական ռիկշա շահագործման հանձնել առաջիկա 12 ամսում:

 

Հնդկաստանում օգտագործվող եռանիվ տաքսի-ռիկշաները սովորաբար գազով են աշխատում, սակայն ընկերությունը ցանկանում է, որ վարորդներն սկսեն մարտկոցով աշխատող մեքենաներ վարել:

Բանգալուրում գործող ընկերությունից հայտնել են, որ մտադիր են մինչև 2021 թվականն էլեկտրական մեքենաների թիվը հասցնել մեկ միլիոնի:

Ola-ն ներկայում ավելի քան մեկ միլիոն վարորդ ունի երկրի 110 քաղաքում, ինչը նշանակում է, որ տրանսպորտային հսկան մտադիր է էլեկտրական մեքենաներով փոխարինել գրեթե բոլոր գործող մեքենաները: 

Ընկերությունն արդեն ավելի քան 200 էլեկտրամեքենա է գործարկում Նագպուր քաղաքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին