Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն նախապես զգուշացրել էր ՌԴ-ին Սիրիայի դեմ իրականացվելիք հարվածի մասին. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

14 Ապրիլ, 2018 18:09
ԱՄՆ-ն նախապես զգուշացրել էր ՌԴ-ին Սիրիայի դեմ իրականացվելիք հարվածի մասին. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել էր ՌԴ-ին Սիրիայի դեմ իրականացվելիք հարվածի մասին:

«Որևէ քայլեր ձեռնարկելուց առաջ ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերը»,-ասել է Հանթսմանը՝ մանրամասնելով, որ ընտրված բոլոր թիրախները խոցվել են նախագահ Բաշար ալ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Դեսպանի խոսքով` իրենք պաշտպանում են սկզբունքը, համաձայն որի՝ քիմիական զենքը չի կարելի ոչ մի տեղ և ոչ մի դեպքում օգտագործել: Բացի այդ, նա հավելել է, որ Վաշինգտոնը ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին