Կարևոր իրադարձություններ

Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

14 Ապրիլ, 2018 10:34
Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիային այս գիշեր հասցված հարվածներն անհետևանք չեն մնալու, Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է։

«Վատագույն մտավախություններն արդարացան։ Մեր նախազգուշացումներին ականջալուր չեղան։ Իրականացվում է նախապես պլանավորած սցենարը։ Մեզ կրկին սպառնում են։ Մենք զգուշացրել ենք, որ նման գործողությունները չեն մնա անհետևանք։ Ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա է»,- ասված է դեսպանի հաղորդագրությունում, որը տարածել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։

Նա նաև հայտարարել է որ ՌԴ նախագահի հասցեին արտահայտություններն «անընդունելի են ու անթույլատրելի»։

«ԱՄՆ-ն՝ քիմիական զենքի խոշորագույն զինանոցն ունեցող երկիրը, չունի բարոյական իրավունք այլ երկրների մեղադրելու համար»,- ասել է Անատոլի Անտոնովը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

Լրահոս

Դիտել ավելին