Կարևոր իրադարձություններ

Սոցիալական բո՞ւնտ է սպասվում. «Փաստ»

13 Ապրիլ, 2018 08:04
Սոցիալական բո՞ւնտ է սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները:

Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են:

Մեր աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից:

Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլևս: Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի: Նախագծի նպատակը շատ պարզ է, ուզում են բյուջեի փողերը խնայել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին