Կարևոր իրադարձություններ

Ալ Պաչինոն վախենում է, որ Դի Կապրիոն կկոտրի իր խորթ աղջկա սիրտը

12 Ապրիլ, 2018 22:00
Ալ Պաչինոն վախենում է, որ Դի Կապրիոն կկոտրի իր խորթ աղջկա սիրտը

77-ամյա Ալ Պաչինոն վաղենում է, որ Լեոնարդո դի Կապրիոն կարող է կոտրել Կամիլա Մորոնեի՝ իր քաղաքացիական կին Լուսիլա Սոլայի դստեր սիրտը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:

Քանի որ Լեոն և Կամիլան ծանոթացել են Պաչինոյի տանը, վերջինս մեծ պատասխանատվություն զգալով հնարավոր է համարում Լեոին լուրջ զգուշացումներ տալ Կամիլայի հետ նրա հարաբերությունների վերաբերյալ:

Այնուամենայնիվ, կասկածելի է, որ 43-ամյա Լեոն, ով անցած տարվա վերջում ինտրիգ է սկսել 20-ամյա Կամիլայի հետ, լուրջ հետևություններ կանի Ալ Պաչինոյի զգուշացումներից. Դի Կապրիոն Հոլիվուդում անուղելի կնամոլի համբավ ունի: Եվ եթե կինը 1 ամսից ավելի նրա ընկերուհու կարգավիճակում է մնում դա զարմանքի առիթ է դառնում: Սրա հետ մեկտեղ Կամիլայի և Դի Կապրիոյի սիրավեպը արդեն 3 ամսից ավել է տևում: Աղջկան դեռևս հաջողվում է Լեոին իր կողքին պահել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին