Կարևոր իրադարձություններ

Թրամփը՝ Սիրիային հարվածելու ժամկետների մասին

12 Ապրիլ, 2018 14:45
Թրամփը՝ Սիրիային հարվածելու ժամկետների մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սիրիային հարվածելու կոնկրետ ժամկետներ երբեք չի նշել: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Երբեք չեմ ասել, թե երբ տեղի կունենան Սիրիայի ուղղությամբ հարվածները: Հնարավոր՝ շատ շուտով, իսկ հնարավոր է՝ ոչ այնքան շուտ»,- գրել է 71-ամյա ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածներին, որ Սիրիայի Դումա քաղաքի վրա իրականացված քիմիական գրոհի պատասխանն են լինելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին