Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին բացահայտել է երեխաների դաստիարակության գլխավոր գաղտնիքը

11 Ապրիլ, 2018 00:00
Անջելինա Ջոլին բացահայտել է երեխաների դաստիարակության գլխավոր գաղտնիքը

Հայտնի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին վերջերս հարցազրույց է տվել և անկեղծորեն պատասխանել է Vogue-ի լրագրողների հարցերին:

Զրույցի ժամանակ խոսք է գնացել երեխաներից: Նրանց դաստիարակությամբ Ջոլին միայնակ է զբաղվում: Նա գտնում է, որ երեխաները պետք է շատ ճամփորդեն, որպեսզի նոր բաներ սովորեն, ինչպես նաև ընդլայնեն իրենց մտահորիզոնը:

Ջոլին գտնում է, որ ճամփորդությունները միայն ինքնակրթման և զվարճանքի համար չեն: Դերասանուհու կարծիքով՝ ամենակարևորը այլոց համար օգտակար լինելն է: «Մեզ ստիպում են շատ արագ մեծանալ և կենտրոնանալ այնպիսի անկարևոր բաների վրա, ինչպիսիք են փառքն ու հարստությունը: Ես բոլորին ասում եմ, որ դեռահասի համար ամենալավ բանը ճամփորդելն է, որպեսզի տեսնեք, թե ինչպես են ապրում ուրիշ մարդիկ, և հասկանաք, թե ինչպես եք դուք ապրում»,- ասում է Ջոլին:

 

Լրահոս

Դիտել ավելին