Կարևոր իրադարձություններ

Վարդան Մինասյանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

10 Ապրիլ, 2018 17:20
Վարդան Մինասյանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօր՝ ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը, այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին