Կարևոր իրադարձություններ

Չիվա-Ելփին ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել ձորը

10 Ապրիլ, 2018 10:22
Չիվա-Ելփին ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել ձորը

Ապրիլի 9-ին, ժամը 23:51-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 99 QG 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

«Mercedes C» մակնիշի 99 QG 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին