Կարևոր իրադարձություններ

Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը

06 Ապրիլ, 2018 11:49
Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը

Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը մասնակցող Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի հինգ անդամներից մեկը: Այդ մասին հաղորդել է ՌԾՈՒ-ի մամուլի ծառայությունը:

«Ուղղաթիռի անձնակազմի բոլոր հինգ անդամները դուրս են բերվել ծովից: Զինծառայողներից չորսի վիճակը լավ է, մինչդեռ անձնակազմի անդամներից մեկը՝ Անդրեա Ֆացիոն, Borsini է տեղափոխվել անգիտակից վիճակում և մահացել է վերակենդանացման փորձերի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին