Կարևոր իրադարձություններ

4-րդ նախագահի երդման տեքստը կտարբերվի նախորդներից. «Հրապարակ»

05 Ապրիլ, 2018 08:15
4-րդ նախագահի երդման տեքստը կտարբերվի նախորդներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբերվո՞ւմ է 4-րդ նախագահի երդման տեքստը նախորդների երդման տեքստից՝ հարցրինք սահմանադրագետներից մեկին։ «Անշուշտ, կիսանախագահական կառավարման ժամանակ նախագահը կարող էր նաեւ կուսակցական լինել, չնայած 2005-ի Սահմանադրության վրա աշխատելիս Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ բոլոր դեպքերում պետք է նախագահը լինի անկուսակցական, եւ մինչեւ վերջ պահեց այդ սկզբունքը։

Նոր Սահմանադրությամբ՝ նախագահի երդման տեքստը կառուցված է նախ այդ` անկուսակցական, ապա մնացյալ սկզբունքների վրա․ եթե համեմատեք տեքստերը, կզգաք տարբերությունը»: Ի դեպ, նոր նախագահի երդման տեքստն առավել քան լակոնիկ է, եւ Արմեն Սարգսյանի երդմնակալության բուն արարողությունը տեւելու է րոպեներ:

Եթե նախորդների տեքստում ամրագրված էր` «Հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը», նոր տեքստում ընդամենը բարի ցանկություն կա` «լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին