Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում նախնական կարգով հավանություն են տվել հանգուցյալների դոնորությանը

04 Ապրիլ, 2018 23:08
Մեքսիկայում նախնական կարգով հավանություն են տվել հանգուցյալների դոնորությանը

Մեքսիկայի Սենատն ապրիլի 3-ին հավանություն Է տվել առողջապահության համակարգի բարեփոխմանը, որը նախատեսում Է մահացած բոլոր չափահաս մարդկանց ավտոմատ դասումը պոտենցիալ դոնորների շարքին:

«Առողջապահության մասին ընդհանուր օրենքի բարեփոխման որոշումը՝ օրգանների դոնորության մասով, ընդունվում Է «կողմ»՝ 75 ու «դեմ»՝ 1 ձայնով եւ մեկ ձեռնպահով»,- հայտնել Է Սենատը Twittert-ի իր միկրոբլոգում: Առաջարկության համաձայն՝ մահացած մարդկանցից, բժշկական հակացուցումների բացակայության պայմանով, օրգաններն ու հյուսվածքները կարող են դոնորության նպատակների համար վերցվել ավտոմատ կարգով՝ առանց հարազատների հետ համաձայնեցնելու:

Այդ կանոնից միակ բացառությունը մահից առաջ հանգուցյալի կողմից կազմված համապատասխան գրավոր հայտարարությունն Է, որում նա անհամաձայնություն Է հայտնում փոխպատվաստման նպատակով իր օրգանների օգտագործմանը: Մեքսիկայում չափահաս են համարվում 18 տարին լրացած մարդիկ: Դոնորական օրգանները վեցնելու կարգի փոփոխումն այժմ պետք Է ստանա Պատգամավորների պալատի աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին