Կարևոր իրադարձություններ

Ավակովն իրեն Պորոշենկոյի ենթական չի համարում

04 Ապրիլ, 2018 15:32
Ավակովն իրեն Պորոշենկոյի ենթական չի համարում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր և երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև ոչ մի հակասություն չկա: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ ուկրաինական աղբյուրին հղումով:

«Իմ ու Պորոշենկոյի միջև պատերազմ չկա՝ չնայած լրատվամիջոցներում տարածվող լուրերին: Ես ամուր դիրքորոշում ունեմ տարբեր հիմնարար հարցերի շուրջ ու փորձում եմ հավասարակշռություն պահպանել իշխանության ճյուղերի միջև», - ասել է Ավակովը:

Այդուհանդերձ նախարարը խոտովանել է, որ Պորոշենկոյի հետ հաճախ են քննարկումներ ունենում, սակայն այդ ամենը բոլորովին չի խանգարում իրենց «աշխատանքային հարաբերություններին»:

«Հիշեցնեմ միայն, որ ներքին գործերի նախարարը չի համարվում նախագահի ենթական»,- հավելել է Ավակովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին