Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուի գո՞լը. ՉԼ-ի եզրափակչում խփած իմ գոլն ավելի լավն էր. Զիդան (տեսանյութ)

04 Ապրիլ, 2018 12:58
Ռոնալդուի գո՞լը. ՉԼ-ի եզրափակչում խփած իմ գոլն ավելի լավն էր. Զիդան (տեսանյութ)

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Յուվենտուսի» հետ անցկացրած առաջին խաղից հետո (3:0) խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` շրջադարձ հարվածով խփած գեղեցիկ գոլի մասին:

Ֆրանսիացի մասնագետին հետևյալ հարցն են տվել. «Ու՞մ գոլն էր ավելի լավը. Ռոնալդուի այսօրվա գո՞լը, թե՞ Ձեր հանրահայտ հարվածը Չեմպիոնների լիգայի 2002 թվականի եզրափակչում»:

«Իհարիկե իմ: Անկասկած, իմ գոլն ավելի լավն էր»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք` 2002 թվականին կայացած այդ եզրափակչում «Ռեալը» Գլազգոյում հանդիպել է Լևերկուզենի «Բայերին» և Զիդանի խփած հիանալի գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին