Կարևոր իրադարձություններ

Արցախցի մարզիկը`ArmFC-18 մրցաշարի հաղթող. նա իր հաղթանակը նվիրել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

03 Ապրիլ, 2018 16:46
Արցախցի մարզիկը`ArmFC-18 մրցաշարի հաղթող. նա իր հաղթանակը նվիրել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլի 1-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի է ունեցել ArmFC (Armenian Fighting Championship)-18 միջազգային վարկանշային մրցաշար՝ նվիրված «Էրեբունի-Երևան» 2800-ամյակին: Արցախից մրցաշարին մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել է 9 պետության ներկայացուցիչ:

Նա նշել է, որ ինքը մենամարտել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Կոնստանտին Մեդինի հետ և հաղթանակ գրանցել, դարձել մրցաշարի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի, գավաթի և պատվոգրի:

«Հաղթանակս նվիրում եմ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հպարտ եմ, որ միջազգային մրցաշարում հաղթանակել եմ և Արցախի եռագույնը ծածանել: Կարծում եմ՝ այսպիսի հաղթանակներով էլ են պաշտպանում հայրենիքը, աշխարհին ճանաչելի դարձնում այն»,-նշել է Արմեն Հայրապետյանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին