Կարևոր իրադարձություններ

Կարիերայումս երբեք Գվարդիոլայի պես խելագար մարզիչ չեմ ունեցել. Գյունդողան

03 Ապրիլ, 2018 15:18
Կարիերայումս երբեք Գվարդիոլայի պես խելագար մարզիչ չեմ ունեցել. Գյունդողան

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին.

«Պեպը հստակ պատկերացումներ ունի ֆուտբոլի մասին, հստակ փիլիսոփայություն, որը ցանկանում է իրականացնել ամեն գնով: Նա թիմ է ստեղծում այդ փիլիսոփայությանը համապատասխան: Նրա թիմերը կառավարում են խաղը և խաղում են տեխնիկապես գրագետ ֆուտբոլ, որը ֆուտբոլիստներից պահանջում է ուշադրություն ամեն մի մանրուքի վրա: Նա հեշտացնում է իմ և իմ թիմակիցների աշխատանքը: Կարիերայիս մեջ երբեք նման խելագար մարզիչ չեմ ունեցել: Խելագար, իհարկե, բառի լավ իմաստով: Նա ունի բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են մարզչին: Բացի այդ, նա խաղացել է բարձր մակարդակով ու գիտի, թե տարբեր իրավիճակներում ֆուտբոլիստներն իրենց ինչպես են պահում: Այս ամենը նրան դարձնում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը»,- ասել է Գյունդողանը:

 

Լրահոս

Դիտել ավելին