Կարևոր իրադարձություններ

Կեմերովոյում հրդեհից հետո անհայտ կորած համարվող 3 մարդ ողջ է հայտնաբերվել

29 Մարտ, 2018 15:47
Կեմերովոյում հրդեհից հետո անհայտ կորած համարվող 3 մարդ ողջ է հայտնաբերվել

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհից հետո անհայտ կորած համարվող 3 մարդ ողջ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ քննչական կոմիտեին հղումով:

Ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեն ստուգել է 67 դիմում, որոնցից 64-ը հաստատվել են:

Անհայտ կորածների մասին դիմումները ստուգվում են նաև Կեմերվոյի իշխանությունների կողմից: Մարզի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Չերնովը նախօրեին ասել էր, որ քաղաքացիների նախաձեռնող խումբը հայտարարություններ է ընդունել 78 հոգու մասին, որոնց հարազատները փնտրում են:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնցից 41-ը երեխաներ են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին