Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 ոչխար սատկել է

24 Մարտ, 2018 12:21
Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 ոչխար սատկել է

Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը` ժամը 10։30-ի սահմաններում, նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 ոչխար սատկել է։ Ոչխարները արածեցնելիս է եղել Ալագյազ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մրազ Ալոյանը։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին