Կարևոր իրադարձություններ

Մոդելը տեսանյութ էր հրապարակել, որտեղ բողոքում էր իր ընկերոջից. ավելի ուշ նրան գտել են առանց աչքերի

23 Մարտ, 2018 19:30
Մոդելը տեսանյութ էր հրապարակել, որտեղ բողոքում էր իր ընկերոջից. ավելի ուշ նրան գտել են առանց աչքերի

Տեսանյութում 26-ամյա աղջիկը պատմում է, որ իր ընկերոջ համար, ով հանցախմբի գլուխ է, սպանելը ինքնատիպ հոբբի է:

Իր մահվանից որոշ ժամանակ առաջ վենեսուելացի մոդել Քեննի Ֆինոլը մի շոկային տեսանյութ էր հրապարակել, որում անճանաչելի էր: Նախորդ տարվա վերջին նրան դաժանորեն ծեծի էին ենթարկել, և աղջիկը որոշել էր այդ տեսանյութով խնդրել իրեն ժամանակ տրամադրել՝ կազդուրվելու և երկրից փախչելու համար:

Քեննին նաև պատմել է, որ իր ընկեր Բրայան Մաուրիսիո Գոնսալեսը շատ դաժանաբար է վարվել իր հետ՝ հրացանը իր բերանը մտցնելով և սպառնալով սպանել: Չորս ամիս անց Մեքսիկայում դպրոցի շենքի կողքին հայտնաբերվել է աղջկա այլանդակված դիակը: Նրա գլխին պոլիէթիլենային տոպրակ է հագցրած եղել, աչքերը՝ հանված: Դիակը հնարավոր է եղել ճանաչել միայն մատնահետքով:

Գոնսալեսը գլխավորում է «La Union Tepito» հանցախումբը, որը մեղադրվում է շորթման, թմրամիջոցների, թրաֆիքինգի և առևանգման մեջ: 2017թ. սեպտեմբերին Քեննին, ով երազում էր Փերիզի Հիլթոնին նմանվել, խզել է հարաբերությունները նրա հետ: Շուտով տղան սկսել է շփվել մեկ այլ աղջկա հետ, իսկ արդեն դեկտեմբերին հայտնաբերվել է Քեննիի դիակը՝ գլխի մեջ փամփուշտ:

 

Լրահոս

Դիտել ավելին