Կարևոր իրադարձություններ

Հայրը թռել է 60 մետր բարձրությունից`2 տարեկան դստերը գրկած

22 Մարտ, 2018 19:33
Հայրը թռել է 60 մետր բարձրությունից`2 տարեկան դստերը գրկած

Մալայզիացին ցատկել է 60 մետր բարձրությունից`2 տարեկան դստերը գրկած: Կատարվածի տեսանյութը գրավել է Daily Mail-ի ուշադրությունը:

Տեսանյութում տեղական ռեալիթի-շոուի աստղ Մոդ Ռեդա Ռոզլանը մեջքով ցատկում է գետը՝ գրկած իր դուստր Մեքքային: Աղջկա գլխին նույնիսկ սաղավարտ չկա: Կադրից դուրս մի խումբ մարդիկ նրանց աջակցում են ուրախ ծափահարություններով:

Ատրակցիոնի սեփականատերը հավաստիացրել է լրագրողներին, որ տուգում է սարքավորումները յուրաքանչյուր ցատկից առաջ և այն գնում է միայն վստահելի մատակարարներից:

 

Սակայն իրավապաշտպան Էնդրյու Կոուն նշել է, որ անվտանգության կանոնները կոպտորեն խախտվել են: Նրա խոսքով՝ Ռոզլանը կարող է դատի տալ երեխային վտանգի ենթարկելու համար:

Սոցիալական ցանցերի օգտատերերը նաև հայրիկին են մեղադրել՝ անպատասխանատվության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին