Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է, որ կծեծեր նախկին փոխնախագահ Ջո Բայդենին

22 Մարտ, 2018 19:13
Թրամփը հայտարարել է, որ կծեծեր նախկին փոխնախագահ Ջո Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կծեծեր ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

Թրամփի խոսքերով՝ նախկինում Բայդենը երկու անգամ սպառնացել է իրեն՝ այդ թվում ֆիզիկական հարձակմամբ:

«Խենթ Ջո Բայդենն իրեն փորձում է «զիլ» տղա երևակայել: Սակայն իրականում նա թույլ է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, և դրանով հանդերձ դեռ ինձ սպառնում է՝ երկրորդ անգամը ֆիզիկական հարձակմամբ:

Նա ինձ չգիտի, բայց նա իմ ձեռքից ուժեղ հարված կստանար ու ամբողջ ուժով լաց կլիներ: Մի՛ սպառնա մարդկանց, Ջո»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Ըստ ստացված տվյալների՝ Թրամփը զայրացել է ընտրություններում հաղթելու առթիվ Պուտինին չշնորհավորելու մասին ինֆորմացիայի արտահոսքի պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին