Կարևոր իրադարձություններ

Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

22 Մարտ, 2018 18:50
Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին ժամանել Է Վրաստան: Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի Է ունեցել Թբիլիսիում Նախագահի պալատում: Արարողությունից հետո Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ Լուկաշենկոն առանձնացել են բանակցություններ վարելու համար:

Նախատեսվում Է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կարծարծվեն նաեւ քաղաքականության բնագավառում համագործակցության հարցերը, միջազգային հարթակներում երկրների շփումները, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը: Բանակցությունների արդյունքում ծրագրվում Է ստորագրել մի շարք փաստաթղթեր:

Ինչպես ճշտել Է վրացական պետության ղեկավարի վարչակազմը, նախագահները հանդիպումներ կանցկացնեն դեմառդեմ եւ ընդլայնված ձեւաչափով:

Բացի այդ պլանավորված են Լուկաշենկոյի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Միաժամանակ Թբիլիսիում անցկացվում են Մինսկի օրերը (մարտի 21-23-ին): Այսօր մեկնարկել Է վրաց-բելառուսական գործարար համաժողովը, հաղորդել Է Sputnuk-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին