Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում փորձարկում են սրճարաններում «անտեսանելի» վճարումը

20 Մարտ, 2018 21:43
Եվրոպայում փորձարկում են սրճարաններում «անտեսանելի» վճարումը

Իսպանական BBVA բանկային ընկերությունը փորձարկում է դեմքի ճանաչողական համակարգն իր ներքին ճաշարաններում:

Այս համակարգը կարող է ճանաչել օգտվողների դեմքերը և սկուտեղների վրայի նրանց պատվերները, իսկ հետո վճարումներ կատարել օգտագործողների հաշվին կցված կրեդիտ քարտից:

Ծրագիրը վճարումներն «անտեսանելի» դարձնելու ռազմավարության մի մասն է:

Բանկի ավելի քան հազար աշխատակիցներ արդեն ներբեռնել են փորձնական հավելվածը: Թեստավորումն սկսվել է Veridas տեխնոլոգիայի վրա հիմնված դեմքի ճանաչման կենսաչափական համակարգով, որն ստեղծվել է 2017 թվականին`իսպանական բանկի և Das-Nano-ի կողմից:

Զարգացման հաջորդ փուլը սովորական ինքնասպասարկման ռեստորաններում նման ծառայություն իրականացնելու փորձն է լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին