Կարևոր իրադարձություններ

Երևանում 57-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

20 Մարտ, 2018 13:59
Երևանում  57-ամյա  քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 19-ին` կեսօրին, Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 57-ամյա Հովսեփ Վարդանյանն է, ով վնասվածքը ստացել է Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի մոտ։ 

Կայքի տեղեկություններով` ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արբակիրի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որպես կասկածյալ որոնում են Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Սամվելյանին։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին