Կարևոր իրադարձություններ

Հրավառությունների կազմակերպման կարգը խախտող անձը պետք է պատասխանատվության ենթարկվի միայն դատական ակտով. «Ելք»

20 Մարտ, 2018 11:22
Հրավառությունների կազմակերպման կարգը խախտող անձը պետք է պատասխանատվության ենթարկվի միայն դատական ակտով. «Ելք»

ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է հրավառությունների կազմակերպման օրենսդրությունը խախտող անձին պատասխանատվության ենթարկել միայն դատական ակտով, քանի որ դատարանն օժտված է անաչառության ու անկախության հատկանիշներով: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Երբ մարդուն ենթարկում են պատասխանատվության, պատժի, անունը կարող են դնել տուգանք, բայց էականը բովանդակությունն է: Պետք է հասկանալ, թե արդյոք այն իր բնութով, ազդեցության ուժով տուգանք է, թե պատիժ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում է երկրներին երաշխավորել արդար ադատաքննության իրավունքը քրեական և քաղաքացիական գործերով»,- ասաց նա:

Զեյնալյանի խոսքով՝ պետությունները ՄԻԵԴ-ին հաշվետու չլինելու համար անունը դնում են վարչական իրավախախտում, որպեսզի խուսափեն:

« ՄԻԵԴ-ը դա հասկացավ և ասաց՝ նշանակություն չունի, թե անունն ինչ եք դրել, մեղադրանքը բնութագրվում է մի քանի հատկանիշով, դրա բնույթով ու խստության աստիճանով: Դրանցից մեկի առկայությունը բավարար է, որ հետապնդումը որակվի քրեական մեղադրանք և պետության համար պարտավորություններ առաջանան: Այս դեպքում ևս պատիժը մի քանի հարյուր հազար դրամ է, հետևաբար, այն պատիժ է, և հարցը պետք է  որոշի դատարանը»,- ասաց պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին