Կարևոր իրադարձություններ

Պաղեստինի ղեկավարն Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանին «շան որդի» է անվանել

20 Մարտ, 2018 11:15
Պաղեստինի ղեկավարն Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանին «շան որդի» է անվանել

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանին «շան որդի» է անվանել, այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Թել Ավիվում ԱՄՆ դեսպանը շան որդի է: Նա ասում է, որ դա նրանց հողերն են, իսկ մենք ասում ենք, որ բնակավայրերը կառուցվում են պաղեստինյան հողի վրա»,-ասել է Աբբասն իր աջակիցների առջև ելույթի ժամանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի ու Պաղեստինի միջև հարաբերությունները սրվել են նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը պաշտոնապես հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին