Կարևոր իրադարձություններ

Uber-ի ինքնագնաց ավտոմեքենան առաջին անգամ մահացու վրաերթ է իրականացրել

20 Մարտ, 2018 00:28
Uber-ի ինքնագնաց ավտոմեքենան առաջին անգամ մահացու վրաերթ է իրականացրել

Ամերիկյան Uber միջազգային տաքսի ծառայության ավտոմեքենան, գտնվելով ինքնագնաց ռեժիմում, անցորդի է վրաերթի ենթարկել:

Ինչպես հայտնում է The New York Times-ը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ի առավոտյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի արվարձանում:Uber-ի մեքենան վրաերթի է ենթարկել ոչ հետիոտնի համար նախատեսված գոտով ճանապարհն անցնող կնոջը: Մեքենայի ղեկին վարորդ է գտնվել, սակայն մեքենան ընթանալիս է եղել ինքնուրույն՝ ավտոպիլոտ համակարգով:

Տուժած կինը հիվանդանոցում մահացել է: Նրա ինքնությունը չի բացահայտվում:

Նշվում է, որ սա առաջին հայտնի դեպքն է, երբ ճանապարհին ողբերգական ելքով վթար է տեղի ունենում՝ ինքնագնաց մեքենայի մասնակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին