Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

«Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը»

19 Մարտ, 2018 12:05
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը»

Օրեր առաջ Բաքվում կայացավ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունված հռչակագրում նշվում էր քառակողմ համագործակցությունն ենթառակուցվածքային, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում ընդլայնելու մասին։ 
Այս հանդիպումը կլիներ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Վրաստանի ներգրավմամբ հերթական, արդեն ավանդույթ դարձած հանդիպումներից մեկը, եթե չլիներ Իրանի մասնակցությունը։ Հաշվի առնելով քառակողմ այս հանդիպման ընդգծված հակահայաստանյան ուղղվածությունը և տարածաշրջանային նախագծերում ՀՀ մեկուսացման թուրք-ադրբեջանական դիրքորոշումը՝ դրանում իրանական կողմի մասնակցությունը որոշակիորեն վերապահումներ է բերում հայ-ադրբեջանական համատեքստում Իրանի հավասարակշռված քաղաքականության հարցում։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է մնալ Իսրայելի կարևորագույն ռազմավարական դաշնակիցներից մեկը, ձևաչափ, որն անհամադրելի է հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս մակարդակի հետ։ 
Նկատեմ, որ այդ քառակողմ հանդիպումը ուներ նաև հակառուսաստանյան ենթատեքստ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին