Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում այսօր նախագահական ընտրություններ են

18 Մարտ, 2018 11:20
Ռուսաստանում այսօր նախագահական ընտրություններ են

Ռուսաստանում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:

Առաջին ընտրական տեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում: Կամչատկայի երկրամասում ընտրական ցուցակներում ներառված է 238 938 ազգանուն: Չուկոտկայի ընտրատեղամասերում սպասվում են մոտ 33 հազար ընտրողներ: Եվս 320 ընտրատեղամասեր բացվել են Սախալինի մարզում:

Похожее изображение

ՌԴ նախագահի ընտրությանը Հեռավոր Արևելքում քվեարկել են ընտրողների գրեթե 28%-ը՝ հայտնում է ԿԸՀ կայքը: Յակուտիայում ընտրատեղամասեր են այցելել ընտրողների 28,12%-ը, Պրիմորյեում՝ 25,88%-ը, Ամուրի մարզում՝ 29,53%, Խաբարովսկում՝ 31,07%-ը:

Ընտրատեղամասերը աշխատում են 8:00-20:00-ն:

Նախագահի աթոռին են հավակնում Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդինինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Վլադիմիր Պուտինը (ինքնաառաջադրված), Քսենյա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը, Գրիգորի Յավլինսկին:

 

Լրահոս

Դիտել ավելին