Կարևոր իրադարձություններ

«Սիրիայում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները լրջորեն մտահոգում են Իսրայելին»

15 Մարտ, 2018 12:25
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«Սիրիայում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները լրջորեն մտահոգում են Իսրայելին»

Սիրիայում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները, որոնք խոսում են նոր սիրիական ճգնաժամի հասունացման մասին, լրջորեն մտահոգում են Իսրայելին։ Իսրայելական լրատվական աղբյուրների համաձայն, օրերս Իսրայելի ղեկավարությունը դիմել է ՄԱԿ՝ Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտում ՄԱԿ խաղաղապահ զորքերի վերատեղակայման հայցով։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ խաղաղապահ զորքերը լքել էին Գոլանի բարձունքներում տեղակայված իրենց դիրքերը այդ հատվածում ասադական ուժերի և գրոհայինների միջև ռազմական գործողությունների հետևանքով։ Դիմումում իսրայելական կողմը հայտնում է իր մտահոգությունն առ այն, որ ասադական ուժերը կարող են իրենց վերահսկողության տակ առնել ՄԱԿ իրավասության տակ գտնվող ապառազմականացված բուֆերային գոտին։ Ըստ իսրայելական ԶԼՄ-երի, ՄԱԿ-ն արդեն արձագանքել է Իսրայելի ղեկավարության դիմումին, որում նշվում է, որ խաղաղապահ զորքերը կվերադառնան Սիրիա այն ժամանակ, երբ կարգավորվի իրավիճակը անվտանգության հարցերում։



 

Լրահոս

Դիտել ավելին