Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին լոգանք է ընդունում մեծացած երեխաների աչքի առաջ. «Եվ ինձ դա դուր է գալիս»

13 Մարտ, 2018 21:08
Անջելինա Ջոլին լոգանք է ընդունում մեծացած երեխաների աչքի առաջ. «Եվ ինձ դա դուր է գալիս»

Համաշխարհային ԶԼՄ–ները քննարկում են ամենահայտնի աստղային մայրիկներից մեկի՝ Անջելինա Ջոլիի խոստովանությունը։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին բողոքել է հոգնածությունից, որ մշտապես զգում է՝ փորձելով ավելի մոտ լինել երեխաներին։ Խնդրի լուծման համար աստղը բավական վիճելի մեթոդներ է ընտրում։

«Շատ մայրեր չեն հասցնում հանգստանալ, բայց նույնիսկ այդտեղ մենք փորձում ենք ինչ որ հաճելի բան տեսնել։ Նույնիսկ երբ ես փորձում եմ լոգանք ընդունել, ամեն ինչ ավարտվում է նրանով, որ ինձ հետ ջրի մեջ են հայտնվում երեխաներիցս առնվազն երկուսը։ Բայց դա ինձ դուր է գալիս։ Ոչնչի հետ դա չէի փոխի»,– խոստովանել է նա։

Հասարակությունը երկու ճամբարի է բաժանվել։ Մի մասը քննադատում են Անջելինային, չէ որ նրա ամենափոքր երեխաներն արդեն ինը տարեկան են։ Մյուսները պաշտպանում են նրան, գտնելով, որ մոր մերկ մարմնի մեջ ոչ մի վատ բան չկա։

 
 

Լրահոս

Դիտել ավելին