Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    557
    565

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

Ստվերային ԿՀՎ. Թուրքիան իր զորքերը առաջ կմղի դեպի Սիրիայի և Իրաքի խորքերը

13 Մարտ, 2018 20:28
Ստվերային ԿՀՎ. Թուրքիան իր զորքերը առաջ կմղի դեպի Սիրիայի և Իրաքի խորքերը

Ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը զեկույց է հրապարակել, որտեղ 2018 թվականի երկրորդ եռամսյակի աշխարհի իրադարձությունների զարգացումների կանխատեսումն է։

«Ստվերային ԿՀՎ»–ն նշում է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են առևտրային պատերազմը հանուն ազգային անվտանգության՝ խախտելով Առևտրի միջազգային կազմակերպության սկզբունքները։

Փորձագետները նաև լարվածություն են կանխատեսում ԱՄՆ–ի և Չինաստանի հարաբերություններում։

Կշարունակվի նաև սպառազինությունների մրցավազքը։ Միացյալ Նահանգները ուշադրություն կդարձնեն Չինաստանի և Ռուսաստանի հետ մրցակցությանը։

Картинки по запросу north korea

 

Առանձին թեմա է միջուկային խնդիրը։ Ամերիկյան վերլուծաբանները կարծում են, որ Հարավային Կորեան կփորձի համոզել Միացյալ Նահանգներին և Հյուսիսային Կորեային մոտեցնել իրենց դիրքորոշումները ապամիջուկայնացման հարցում։ Միևնույն ժամանակ, Իրանը հույսը կդնի Եվրոպայի վրա, որպեսզի միջուկային իր գործարքը ուժի մեջ պահի։

Կշարունակվի պայքարը Եվրոպայի ապագայի համար։ Նշվում է, որ եվրագոտում բարեփոխումների վերաբերյալ բանավեճերը խորը բաժանման կբերեն, որը կսպառնա մայրցամաքային միասնությանը։

Խնդիրներ կլինեն նաև Ամերիկայում։ Մեքսիկան Կանադային թույլ կտա իր վրա վերցնել ԱՄՆ–ին դիմակայելու առաջատար դերը՝ առևտրի հարցերով բանակցությունների ժամանակ՝ Կանադայի, ԱՄՆ–ի և Մեքսիկայի միջև ազատ առևտրի պայմանագրի շրջանակներում։

Փորձագետները շոշափել են նաև Թուրքիայի հարցը։ Նրանք գտնում են, որ Անկարան իր զորքերը առաջ է մղելու դեպի Հյուսիսային Սիրիայի և Իրաքի խորքերը։ Բացի այդ, Թուրքիան շարունակելու է խոչընդոտել Կիպրոսի՝ Միջերկրական ծովի վիճելի ջրերում գտնվող էներգիայի պաշարների մշակման ծրագրերին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին