Կարևոր իրադարձություններ

Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին

13 Մարտ, 2018 17:19
Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին

ԱՄՆ նախագահ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան այդ պաշտոնում կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Տեղեկացնում է  Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին: Թրամփը Թիլերսոնին խնդրել է հեռանալ դեռևս անցած ուրբաթ: Պոմպեոյի փոխարեն ԿՀՎ ղեկավարի պաշտոնը կստանձնի ներկայիս տնօրենի տեղակալ Ջինա Հեսփելը: 

The Washington Post-ին ուղղված հաղորդագրությունում Թրամփը հայտարարել է, որ ինքը հպարտ է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոյին իրենց նոր պետքարտուղարի պաշտոնում նշանակելու առնչությամբ: ԱՄՆ առաջնորդը նորությունը հաստատել է նաև Twitter-ի իր էջում:

«ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա հիանալի կաշխատի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հեսփելը կդառնա ԿՀՎ նոր ղեկավարը: Շնորհավոր բոլորին»,- գրել է նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին