Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Թրամփը ԱՄՆ-ը ներմուծվող պողպատն ու ալյումինը հարկելու է մաքսատուրքով»

12 Մարտ, 2018 17:19
Հեղինակ՝ Արթուր Դանիելյան
«Թրամփը ԱՄՆ-ը ներմուծվող պողպատն ու ալյումինը հարկելու է մաքսատուրքով»

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներմուծվող պողպատն ու ալյումինը հարկելու է մաքսատուրքով: ԱՄՆ-ն, որը ոչ միայն WTO անդամ է, այլ դրա հիմնադիր անդամներից մեկն է: Իսկ WTO-ն հենց նրա համար է ստեղծված, որ երկրները ազատ առևտրով զբաղվեն, ասել է թե ինքնուրույն չորոշեն իրենց մաքսատուրքերը: WTO-ի օրենքներով երկիրը կարող է հավելյալ մաքսատուրք սահմանել այն դեպքում, երբ տվյալ ապրանքի ներմուծումը հանդիսանում է ազգային անվտանգության սպառնալիք: Թրամփը, դե պարզ է, ասելու է, որ պողպատն ու ալյումինը ԱՄՆ տնտեսության հիմքն են և դրանց պաշտպանությունը ազգային անվտանգության խնդիր է: Որ տենց հեշտ լիներ, բոլորն էլ նման կռուտիտներ կօգտագործեին ու WTO-ն իմաստազուրկ կլիներ, սակայն ԱՄՆ-ն «բոլորը» չէ, ըստ այդմ կամ WTO-ն պիտի ընդունի Թրամփի չափալախը ու կորցնի գոյության իմաստը, կամ պիտի ասի, որ այդ չափալախը անընդունելի է, որին ըստ ամենայնի կհետևի Թրամփի սպառնալիքը դուրս գալ WTO-ից, ինչը իր հերթին նույնպես կբերի WTO-ի գոյության իմաստազրկմանը:

Էս քանի օրը լիքը մարդ՝ այդ թվում Եվրոկոմիսիայի նախագահը, սպառնաց պատասխան միջոցներով, լիքը վերլուծաբան պնդեցին, որ այդ քայլը շատ վնասակար կլինի ԱՄՆ-ի համար: Բոցն էն ա, որ ոչ մեկ ապացույց չի բերում, պարզապես դատարկաբանում են: Իրականում ԱՄՆ նենց շուկա է, որ կարա ինչ ուզի անի: Անշուշտ նման իզոլյացիոնիստ քաղաքականությունը կբերի ԱՄՆ ազդեցության նվազմանը աշխարհով մեկ, սակայն զուտ ֆինանսապես բոմբելու են (լավ իմաստով): Ու սա գլոբալիստների մղձավանջն է, որովհետև մի բան է, երբ Թրամփը դուրս է գալիս միջազգային բնապահպանական համաձայնագրից, լրիվ այլ բան է, երբ նա փաստացի չեզոքացնում է տասնամյակներով ձևավորված միջազգային առևտրի համակարգը, որը ամերկյան իմպերիալիզմի հիմնասյուներից մեկն էր:

Իմիջիայլոց Թրամփն այս ամենը չէր կարողանա անել, եթե վերոհիշյալ կայսերական նկրտումները չտապալվեին: Իսկ տապալվեցին դրանք շատ վաղուց, մոտավորապես այն պահին, երբ աշխարհը հասկացավ, որ ազատությունն ու դեմոկրատիան իրականում ընդամենը չքավոր ստրկության գովազդային փաթեթավորումն են: Ինձ թվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում կեղծ զանգվածային ոչնչացման նյութի փորձանոթ թափահարող ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ամերիկյան կայսերապաշտության դագաղի վերջին մեխն էր: Իրաքում այդ նյութերը չգտնելով՝ ԱՄՆ փրկչից վերջնականորեն դարձավ շարքային արնախում մուտիլովշիկ: Թրամփը ընդամենը փորձում է նենց անել, որ, դադարելով լինել համաշխարհային ժանդարմ, ԱՄՆ չդադարի լինել աշխարհի հզորագույն պետությունը: Ու ասեմ ձեզ, եթե չխփեն կամ գոնե գլխին չշինեն, պիտի որ հաջողվի, քանի որ դեռևս սաղ ճիշտ ա անում:

Հ.Գ. Ի դեպ, Թրամփը Սորոսին համարում է անձնական թշնամի: Ու ինձ սկսում ա դզել Թրամփը: Հենց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սկսեց մարդու տեղ դնել իրենց իսկ նախագահին, խոստանում եմ էդ գյադեքի մեջքից իջնել: Իսկ եթե նա IMF-ին էլ շարքից հանի, Օբամայի ձեռից կարելի ա Նոբելյան մրցանակը խլած ու Թրամփին տված:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին