Կարևոր իրադարձություններ

Հոնքերի հարդարման արտասովոր տարբերակ է տարածվել համացանցում (լուսանկարներ)

08 Մարտ, 2018 21:30
Հոնքերի հարդարման արտասովոր տարբերակ է տարածվել համացանցում (լուսանկարներ)

 

 

Դիմահարդարները ժամանակ առ ժամանակ նոր փորձարկումներ են կատարում հոնքերի հարդարման գործում: Սակայն նրանց առաջարկած արտասովոր մտահաղացումները բոլորին չէ, որ դուր են գալիս:

Այս մասին գրելով՝ The Independent-ը ներկայացրել է բյութի բլոգերներից մեկի առաջարկած վերջին նորարարությունը, որով նա հոնքերի հակառակ ծայրերը ճակատի հատվածում իրար է միացրել: Այս գաղափարը օգտատերերի մի մասին դուր է եկել, սակայն մեծամասնությունը այն արտասովոր է համարում:

Ոմանց կարծիքով էլ դա հրեշտակի կերպարի նմանվելու փորձ է: Նրանք հոնքերի հարդարման այս նոր ձևն անվանել են «լուսապսակ հոնքեր»:

Նույն բլոգերը որոշ ժամանակ առաջ մեկ այլ տարբերակ էր առաջարկել, որը ևս քննարկումների է ալիք էր բարձրացրել համացանցում՝ «եռակի հոնքերը»:

 

 
 
 



 

Լրահոս

Դիտել ավելին